Օտարերկրյա քաղաքացին դանակի սպառնալիքով Մալաթիայում տարեց կնոջ է թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում, 1948 թ. ծնված Գոհար Մ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, իր տանը, Գենա ներկայացած անձը բացահայտ հափշտակել է իր ոսկյա շղթան՝ խաչով և կախազարդով:

Ոստիկանության ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գենան օտարերկրյա քաղաքացի, գնչու՝ 1994 թ. ծնված Նիկոլայ Ֆ.-ն է:
Ապրիլի 5-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նիկոլայ Ֆ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի թիվ 47 բնակարանում բռնություն գործադրելով և դանակի սպառնալիքով Գոհար Մ.-ից հափշտակել է ոսկյա շղթա` խաչով և կախազարդով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Նիկոլայ Ֆ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:




Լրահոս