Beeline-ը և Xiaomi-ն գործարկել են սմարթֆոնների տարաժամկետ վաճառքի համատեղ նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ըև XiaomiընկերությանպաշտոնականներկայացուցիչSmartOrange-ը մեկնարկել են սմարթֆոնների վաճառքի գործընկերայինծրագիր: Ծրագրի և«Կա-Կա-Չկա» (հեռախոս կա, կապ կա, հավելավճար չկա)ակցիայի շրջանակներում Հյուսիսային պողոտայում գտնվող Xioamiվաճառասրահիհաճախորդները կարող են տարաժամկետ պայմանով ձեռք բերել 30.000 դրամից բարձր արժեք ունեցող սմարթֆոններ:

Տարաժամկետ վաճառքի պայմաններով հաճախորդը վճարում է սմարթֆոնի արժեքը՝ 12, 18 կամ 24 ամսվա ընթացքում։ Տոկոսների և հավելավճարների փոխարեն հաճախորդը վճարում է միայն ընտրված սակագնային պլանի համար։ Միանալ կարելի է շուկայում գործող «Սմարթ» սակագնային պլաններից մեկին, որոնց ամսավճարները տատանվում են 1500-ից մինչև 7500 դրամի սահմաններում։

«ՄարտինBeeline-ըևXiaomi-նհամատեղակցիաանցկացրեցին՝Redmi 5A սմարթֆոններիհետկապված։Այդակցիայի հաջողությունը վկայեց բրենդի նկատմամբ հայ սպառողների հետաքրքրության մասին։ Վաճառվել է աննախադեպ քանակությամբ այդ դասի հեռախոս՝ ավելի քան 4000 մեկ ամսում, ինչն անցած ամսվա ընթացքում Beeline-ի գրասենյակներում վաճառված սմարթֆոնների 50 տոկոսն է։ Մասամբ, դրան նպաստել է «Կա-Կա-Չկա» առաջարկը, որը թույլ է տալիս շատ շահավետ պայմաններով ձեռք բերել որակյալ և ժամանակակից սմարթֆոններ, իսկ լրացուցիչ վճարումների և տոկոսների փոխարեն վճարել միայն կապի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

«Հեռահաղորդակցության օպերատորների հետ համագործակցությունը Հայաստանում մեր զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչն է: Այն թույլ է տալիս առաջարկել սմարթֆոնների ձեռքբերման առավել գրավիչ տարբերակներ: Beeline- ը հուսալի գործընկեր է, որի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Xiaomi տեխնիկան դառնում է ավելի մոտ և մատչելի հայ սպառողների համար: Շատ ուրախ եմ, որ մեր նախորդ համատեղ ակցիայի արդյունքումBeeline գրասենյակներում ամենաշատ վաճառվողը դարձան Xiaomiսմարթֆոնները։ Այժմ մենք ուրախ ենք ներկայացնել նոր համատեղ ծրագիր, որը հնարավորություն է տալիս շահավետորեն ձեռք բերել Xiaomi սարքերը տարաժամկետ վճարման պայմանով։ Հրավիրում ենք բոլորինBeeline-ի գրասենյակներև Հյուսիսային պողոտայում գտնվող մեր ընկերության գրասենյակ», – ասել է SmartOrange-ի գլխավոր տնօրեն Անտոն Սվիրիդովը:




Լրահոս