Գյումրիում ցույցերը վաղ առավոտից մեկնարկել են: Հոծ բազմությունը քայլերթով շարժվել է դեպի կենտրոնական փողոցներ` այս անգամ կոչ անելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նիկոլ Փաշինյանին: Ցույցին միացել են բուհերը, թիվ Մեկ պոլիկլինիկան, դպրոցները: Նախկին քաղաքապետ, պատգամավոր Վարդան Ղուկասյանը եւս միացել է երթին՝ կոչ անելով պայքարել մինչեւ վերջ:
Շուշանիկ Օհանյան
Գյումրի