Առանձնատանը ինչ հարցեր են քննարկել Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը, թե ինչպես անեն, որ ՀՀԿ-ից որեւէ մեկը չնպաստի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, այլ ընտրի Կ. Կարապետյանին: ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռեւս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կ. Կարապետյանին աջակցելու հարցում:

Չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որեւէ մեկը չընտրվի վարչապետ, եւ արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեեւ ՀՀԿ-ում այլեւս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները: Հույս ունեն՝ երեկվանից սոցիալական ցանցերում ընդդիմության դեմ սանձազերծած զրպարտչական բնույթի քարոզչական հարձակումով ինչ-որ արդյունքի հասնել: Բայց սա էլ վաղուց սպառված միջոց է:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս