ՌԴ պետական դումայի պատգամավորը` Հայաստանի նոր ղեկավարի հետ համագործակցության մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ապրիլի 29-ին ՌԴ պետական դումայի մի քանի պատգամավորներ` դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակցական կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, այցելել էին Հայաստան, նաեւ հանդիպում էր եղել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, որին հիմա անգամ ՀՀԿ-ն է պատրաստվում ընտրել վարչապետ:

Երեկ Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Ռուսաստանը կհամագործակցի ցանկացած թեկնածուի հետ, ով էլ որ հետո դառնա վարչապետ, երկրի ղեկավար: Եվ դա այն պատճառով, որ մեզ համար Հայաստանը ոչ միայն դաշնակցային հանրապետություն է, այլ պետություն, որի հետ մեզ կապում են հարյուր հազարավոր տարիներ»: Ըստ Կալաշնիկովի` «Ցանկացած քաղաքական գործիչ` Հայաստանի ղեկավարի պաշտոնին եկող, հրաշալի հասկանում է, որ ինքնապահպանման հարցը, պետության պահպանումը` ստրատեգիական տեսանկյունից, դա միմիայն Ռուսաստանի հետ համագործակցության հարց է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս