ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
• Վոլգոգրադ
• Եկատերինբուրգ
• Կազան
• Կալինինգրադ
• Մոսկվա
• Նիժնի Նովգորոդ
• Դոնի Ռոստով
• Սամարա
• Սանկտ Պետերբուրգ
• Սարանսկ
• Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
• օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
• սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
• նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ,
խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝
http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն