ՀՀԿ-ն գլխացավանքի մեջ է. կոալիցիայից դուրս գալու հետևանքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Հանրապետական խմբակցությունը ծանր դրության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ ներկայացվող շատ օրենքներ պետք է ընդունվեն պատգամավորների 3/5-րդ քվեարկությամբ: Այսինքն` հարկավոր է 63 ձայն, այնինչ` հանրապետական խմբակցության պատգամավորների թիվն այս պահին 58 է: Նախկինում, երբ ՀՅԴ-ի հետ նրանք կոալիցիայի մեջ էին, այսպիսի դեպքերում կարողանում էին օրենքներ անցկացնել. երկու խմբակցությունները միասին 64 հոգի էին:

Սակայն այժմ ՀՀԿ-ն տապալվելու լուրջ խնդրի առջեւ է կանգնել: Դրա վառ ապացույցն էլ երեկ խորհրդարանում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր, երբ ՀՀԿ-ն չկարողացավ ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի համար հավաքել անհրաժեշտ 63 ձայնը: Ավելին` ՀՀԿ-ական 58 պատգամավորներից եւս բացականեր կային եւ ընդհանուր առմամբ թեկնածուն ստացավ 53 կողմ ձայն եւ չանցավ: Այսպիսով` առանց ՀՅԴ-ի ՀՀԿ-ն ձախողեց առաջին փորձությունը:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս