1 միլիոն դրամանոց «BMW X5»–ն ու 800 հազար դրամանոց «MERCEDES–BENZ»–ը քննիչի հայտարարագրում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Շահեն Իկիլիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Իկիլիկյանը հայտարարագրել է 6 միլիոն 484 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 4 միլիոն 734 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 750 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:

Ըստ հայտարարագրի՝ Իկիլիկյանը նախորդ տարի 1 միլիոն դրամով գնել է «BMW X5 3.5» մակնիշի ավտոմեքենա, միեւնույն ժամանակ 800 հազար դրամով վաճառել «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Հետաքրքիր է, թե այսպիսի մատչելի մեքենաները որտեղից է նա գտել:

Նշենք նաեւ, որ պաշտոնյա է նաեւ Իկիլիկյանի հայրը՝ Վարդան Իկիլիկյանը, ով զբաղեցնում է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս