Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն.
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրությունում: