Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ժամանակավորապես հետաձգել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու իր որոշումը:
Ինչպես վստահեցնում է «Football Italia»-ն, իտալացի դարպասապահը կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլում»:
Այս կերպ, Բուֆոնը կարող է Չեմպիոնների լիգայում հաղթելու ևս մեկ փորձ ձեռնարկել: Իտալացու ծառայություններով հետաքրքրված է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ցանկանում է ուժեղացնել դարպասապահի գիծը:
Սպասվում է, որ Բուֆոնը, եթե համաձայնվի տեղափոխվել, մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ: