ՖՈՏՈ. Ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից առանց խիստ դիետաների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուք գիտե՞ք. որ անհրաժեշտ է 1 ժամ 40 րոպե քայլել, որպեսզի այրեք այն կալորիաները, որոնք առկա են մեկ կաթնային շոկոլադի մեջ: Իսկ, եթե խնդիրներն ավելի շատ են, ապա դժվար կարող է տրվել նիհարելու գործընթացը:  Այս մեթոդներն այնքան էլ դժվար չեն և հաստատված են նաև գիտականորեն:

Անջատեք երաժշտությունն ու լույսն ավելի վառ արեք

Հաշվի առեք, որ ռեստորաններում դիտմամբ բարձր երաժշտություն է լինում, իսկ լույսն էլ այնքան վառ չէր: Երաժշտությունն օգնում է ախորժակի մեծացմանը: Այդ պատճառով ավելի լավ կլինի, որ երաժշտությունն անջատեք, լույսն էլ ավելի վառ պահեք:

Ամեն օր դարչին օգտագործեք

Դարչինը ոչ միայն ուտելիքն ավելի համեղ է դարձնում, այլ նաև ամենօրյա օգտագործման ժամանակ քչացնում է ախորժակը:  Հետազոտության արդյունքները վկայում են, որ ամեն օր դարչին օգտագործելը կնպստի, որ ավելի քիչ ուտեք և այդպես էլ կալորիաներ կորցնեք:

Ճիշտ սպասք ընտրեք

Գիտնականները վկայում են՝ եթե սպասքի գույնը համահունչ է ուտեստին, ապա մենք 30 տոկոսով ավելի շատ ենք ուտում, քան, եթե դրանք շատ տարբերվեին: Ավելի լավ է ընտրեիք կապույտ սպասք:

Զբաղվեք աէրոբիկայով

Հետազոտությունները վկայում են, որ վազքով, քայլով և վազքով զբաղվելն ամենալավն են պայքարում ավելորդ քաշի դեմ: Բոլոր վարժություններն ունեն իրենց յուրահատկությունները:

Համատեղ սնվելու համար ճիշտ միջավայր ընտրեք

Պարզվում է, որ միջավայրը ևս ազդում է շատ կամ քիչ ուտելու վրա: Հետազոտությունները վկայում են, որ ընկերների միջավայրում ավելի շատ եք ուտում: Բացի այդ, եթե ձեր կողքինն արագ է ուտում, դա էլ կարող է պատճառ դառնալ ձեր արագ ուտելուն:

Լավ քնեք

 

Կարևոր է, թե որքան մութ է այն սենյակը, որտեղ քնում եք: Հետազոտությունները վկայում են, որ մութ սենյակում քնող մարդիկ ավելի քիչ են հակված գիրացման: Լավ կազմվածքի համար միջինը 7-8 ժամ է հարկավոր:

Ընթրիքը սկսեք ապուրից

Ընդ որում,ապուրի բաղադրությունն այնքան էլ կարևոր չէ: Ավելի կարևոր է դա ուտել ամենասկզբում:




Լրահոս