«Skysports»-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» կիսապշտպան Անդրե Գոմեշը պատրաստվում է լքել ակումբը:
Նշվում է, որ պորտուգալացին արդեն իսկ մաքրել է իր պահարանը հանդերձարանում, ինչը գալիս է ապացուցելու, որ նա ցանկանում է արագ լքել թիմը:
Ավելի վաղ ֆուտբոլիստն անձամբ հայտարարել էր, որ գոհ չէ ակումբում իր դիրքից և մեծ ճնշում է զգում ակումբի կողմից: Տեղեկություններ կան, որ Անդրե Գոմեշի ծառայություններով հետաքրքրվում է «Տոտենհեմը»: