Շիրակի թեմում իրավիճակը խիստ լարված է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, ո«Նոր Հայասատան-Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հանդիպել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Նրանք ներկայացրել են, որ դեմ են կաթողիկոսին եւ պահանջում են նրա հրաժարականը:
Շիրակի թեմի առաջնորդը հորդորել է սթափ դատել ու խռովությունը եկեղեցի չմտցնել: Հանդիպման ընթացքում կրքերը բորբոքվել են, Սրբազանը հանդուրժողականության կոչ արել, նաեւ ակտիվիստ Կարեն Պետրոսյանին հայտարարել է, որ այլեւս հայ եկեղեցվո զավակ չէ, վերջինս էլ բորբոքվել ու դուրս է եկել սենյակից՝ հայտարարելով, որ ամեն պարագայում նա հայ եկեղեցու ու թեմի առաջնորդի զավակն է:
Շուշանկ Օհանյան