ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «Ամարաս» պարային համույթը պատրաստվում վաղը կայանալիք համերգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը` հուլիսի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ամարաս» պարային համույթի հաշվետու համերգը:

ArmLur.am-ի տեսախցկը ֆիքսել է որոշ դրվագներ նախապատրաստական աշխատանքներից: Այս տարի, ինչպես միշտ, պարային համույթը մեծ ջանասիրությամբ է պատրաստվում պատասխանատու համերգին:

Ինչպես գիտենք` անցած տարի առաջին անգամ բեմ բարձրացան տղաները: Այս տարի ևս ծրագիրն ամբողջությամբ նորացված է. նոր բեմականացում, նոր զգեստներ, նոր դեմքեր: «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն այս անգամ էլ երկրպագուներին կզարմացնի նոր մտքերով և հետաքրքրիր բեմականացումներով:

«Ամարաս» պարային համույթի երկրպագուներն անհամբեր սպասում են վաղը կայանալիք համերգին: Մնում է սաներին հաջողություն մաղթել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս