Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Սարոյանը, ազատվելով Հայորդյաց Տների տեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Հարավային Ռուսաստանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանը, ազատվելով Բուլղարիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգեւոր սպասավորությունը կշարունակի Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո




Լրահոս