Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրառմանը, թե՝ Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց… հերթը Վանաձորի քաղաքապետինն է, ով կրկին համացանցի էջով պատասխանեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը. «Իմ օլիմպիական համբերությունը համառորեն չարաշահող քաղաքական դաշտի՝ իրենց осетрина-ի տեղ դրած շերեփուկներին և օժանդակ բանվորուհիներին,որոնք ընտանեկան «սոխակի» դեր են կատարում, ուզում եմ հիշեցնել, որ օդում պտտվող համառ լուրերի համաձայն,ՀՀԿ-իՙՙ յուղալիՙՙ սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք ,,փախցնելիս,,՝ ձեզ շատ տեսնողներ են եղել…դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք,նոր հրաժարական պահանջեք…
Հ.Գ. ինչ հիշաչար մարդիկ դուրս էկաք,երկու տարիա չեք մարսում ձեր պարտությունը…»:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Դուք որեւէ ձեւով չարձագանքեցիք այս գրառմանը, ինչո՞ւ:
-Ոչ միայն այս ստատուսն է, նաեւ հարցազրույցներ էր տվել տարատեսակ վիրավորանքներով: Օլիմպիական համբերություն ոչ թե Մամիկոն Ասլանյանն ունի, այլ Վանաձորի բնակչությունը, որ նման մանդատագող քաղաքապետին դեռեւս հանդուրժում է: Նա կարծում է, որ իր հրաժարականի պահանջը հետհեղափոխական պահանջ է: Նա դեռեւս իր մանդատագողության թմբիրի մեջ է եւ չի հասկանում, որ հրաժարականի պահանջը իր ընտրվելու օրվանից է դրված: Ամբողջ ՀՀ-ն եւ Սփյուռքն է ուղիղ եթերով տեսել, թե ինչ է կատարվել իրականում: Եթե կա մեկ ոչ լեգիտիմ քաղաքապետ, դա Մամիկոն Ասլանյանն է, որովհետեւ ինքն ընտրվել է մանդատագողության՝ քաղաքական խուժանության արդյունքում եւ վաղ թե ուշ նա հրաժարական պետք է տա:
Նա շանս է ունեցել` գոնե լավ քաղաքապետ լինել եւ իրեն ինչ-որ կերպ արդարացնել, բայց նա ամենավատ քաղաքապետն է եղել Վանաձորում՝ քաղաքը քարուքանդ, աղբի մեջ թաղված, եւ հասել է նրան, որ ֆեյսբուքյան էջով մարդկանց հետապնդում եւ պահանջում է ջնջել աղբի նկարները:
-Վանաձորում այսպիսի խոսք է հնչում` հեղափոխությունը դեռեւս Վանաձոր չի հասել:
-Մարդիկ մտածում են, որ Մամիկոնը հրաժարական պետք է տա հեղափոխության արդյունքում, նա էլ մտածում է, թե իրենք ինչ կապ ունեն իմ հրաժարականի հետ, չէ՞ որ ես դուրս եկա եւ խոսեցի նրանց հետ: Մտածում է, թե ինքն էլ է դուխով, եթե «Դուխով» անվամբ մայկա է հագել կամ գլխարկ է դրել: Նա կարծում է, թե հեղափոխության մի մասնիկն է, բայց նա անգամ հեղափոխության ոտքերին չի կարող փաթաթվել: Հեղափոխությունն անգամ Վանաձոր էլ չհասնի, այս քաղաքը Մամիկոն Ասլանյան անվամբ քաղաքապետ չի կարող ունենալ: Այս քաղաքը չունի կառավարիչ, այստեղ ով ինչ ուզում, անում է եւ քաղաքի ռեսուրսները անարդյունավետ ծախսվում են այն պարզ պատճառով, որն ինքն ընդամենը դեկորացիա է: Ես պնդում եմ մեր պահանջը եւ դա միայն մեր պահանջը չէ, այլ Վանաձորցիների: Օրական հազարավոր նամակներ ենք ստանում եւ Մամիկոն Ասլանյանի հրաժարականը ամենօրյա ռեժիմով պետք է պահանջենք: Քաղաքացիներն էլ շատ ակտիվ պետք է լինեն, նամակներ գրելու ու փողոցում բողոքելու փոխարեն նաեւ ակտիվ գործողություններ իրականացնեն: Եւ այստեղ կա մեկ այլ խայտառակ իրողություն, որ դեռեւս ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկյացուցիչները կոալիցիայի մեջ են ՀՀԿ-ի հետ:
-Արտաքուստ վանաձորցիները չեն պահանջում հրաժարական, ԼՀԿ 10 անդամ ունեցող ավագանու կազմը ի զորու չէ իր ուժերով հասնել գործընթացի դրական հանգուցալուծմանը: Ի՞նչ միջոցներով պետք է հասնել պաշտոնանկության:
-Ինպիչմենտի գործընթաց է պետք սկսել, բայց քանի դեռ Ասլանյանը կոալիցիայի մեջ է 2 ոիժերի հետ իմպիչմենտի գործընթաց չենք կարող սկսել: Առաջին հերթին պետք է հանրային պահանջ լինի, որ այդ կոալիցիան քանդվի , որից հետո կսկսենք իմպիչմենտի գերծընթաց : Իսկ եթե իմպիչմենտը ձեռնարկենք եւ ձախողվենք, դա նշանակում է Մ. Ասլանյանն եւս մեկ տարի կարող է պաշտոնավարել, ինչպես եղավ Գյումրիում: Մենք նման միամտություն չենք անի, մինչեւ չփլուզվի այդ կոալիցիան եւ միավորվեն պահանջին, այդ գործընթաղն անիմաստ է:
Նելլի Դավթյան