Beeline-ը հայտարարում է մրցույթ ճանապարհորդությունների սիրահարների համար։ Մրցույթին մասնակցելու համար մինչև հուլիսի 31-ը պետք է BeelineArmenia ֆեյսբուքյան պաշտոնական էջումխաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր և դրական մեկնաբանություն, որը կպարունակի «ռոումինգ» բառը։
Մեկնաբանությունը պետք է ունենա կարգախոսի բնույթ։ 15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները կմասնակցեն խաղարկությանը, որի արդյունքում պատահական ընտրանքով հերթականությամբ կընտրվեն երեք հաղթողները: Հաղթողներիցառաջինը կստանա մրցանակ՝ ուղևորություն դեպի Եգիպտոս երկու հոգու համար։ Մյուս երկուսը կստանան մեկական XiaomiRedmi 5A սմարթֆոն։ Մրցանակները հանձնելու է Հայաստանում Beeline-իԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով նաև հաղթողների համար շրջայց կկազմակերպի ընկերության նոր OpenSpace-ում։
«Ամառային հանգստյան այս թեժ օրերին ռոումինգ ծառայությունները շատ արդիական են, և մենք որոշեցինք այսպիսի հաճելի անակնկալ մատուցել մեր բաժանորդներինու նրանց ստեղծագործելու առիթ տալ։ Սիրով հրավիրում ենք ֆեյսբուքի ակտիվ օգտատերերինհետևել մեր էջին, մրցույթի մասին գրառման տակ մեկնաբանություն թողնել և ստանալ մրցանակներից մեկը շահելու հնարավորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ընտրված 15 մեկնաբանությունների միջևխաղարկությունը կիրականացվի FanpageKarm պատահական ընտրանքի ծրագրի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն։
Մանրամասն տեղեկություններմրցույթի կանոնների և մասնակցության վերաբերյալ կարող եք գտնել www.beeline.am կայքում: