Ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ
43-Ա որոշմամբ եւ հիմք ընդունելով18.07.2018թ-ի թիվ ՆԽ-1752-2018, 29.06.2018թ-ի թիվ 01/23/7748-18, 18.07.2018թ-ի թիվ 01/2.1/4602-18, 14.07.2018թ-ի թիվ 22 գրությունները եւ 16.07.2018թ-ի համաձայնությունը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Ձեւավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով՝ հետեւյալ կազմով.
1. Համլետ Գասպարյան
2. Հովհաննես Հովհաննիսյան
3. Նազենի Ղարիբյան
4. Սաթիկ Սեյրանյան
5. Լեւոն Բարսեղյան
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
24 հուլիսի 2018թ.
ք. Երեւան