Ավիատոմսերի գները 100 տոկոսով թանկացել են. Լարսի ծանրաբեռնվածության հետևանքները. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լարսի տեւական ծանրաբեռնվածության հետեւանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների:

Հետեւաբար՝ նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք եւ պետք է արդեն մինչեւ օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երեւան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դոլար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս