Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: