Կոտայքը հարկայինի նոր պետ ունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։

Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն դեպքում՝ երրորդ կին պետն է՝ Շիրակի հարկայինի պետ Լիդա Նանյանից հետո։

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս