Սեպտեմբերի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

ԹԵՄԱ՝ ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագծի իրավական գնահատականը:

***

Սեպտեմբերի 7-ին ժամը 11:30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  տեխ. գիտ. թեկնածու, Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխտանքային խմբի ղեկավար, «Գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա և մեքենա»-ի հեղինակ, «Գյուտարարների ակումբի» անդամ Ստեփան Խոյեցյանի ասուլիսը։

Թեմա.«Ներկայիս իշխանությունները կրկնում են նախկին իշխանությունների հանցավոր գործունեությունը. Արարատյան հարթավայրին պետք չէ Սեւանի ջուրը եւ ինչո՞ւ են լռում 8 մլրդ խորանարդ ջրի գոյության մասին»։

***

Սեպտեմբերի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Տարածաշրջանային գործընթացների և հնարավոր զարգացումների շուրջ:

***

Սեպտեմբերի 7-ինժամը 11:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհայինծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը կստորագրեն համաձայնագիր` Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակումՇիրակի , Լոռու և Գեղարքունիքի մարզերում նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրությանկենտրոնացման, ինչպես նաև դպրոցին պատրաստվածության վրա:

***

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկելու է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի
ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված գիտական կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցելու են ՀՀ բարձրաստիճան
պաշտոնյաներ և անվանի գիտնականներ:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` ժամը 09:30-ից 09:50-ը:




Լրահոս