Որքան են կազմել ՊԵԿ-ի կողմից հավաքագրված եկամուտները հունվար-օգոստոս ամիսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն այսօր ամփոփեց վերջին երեք ամսում իրականացված աշխատանքները։

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից հավաքագրվել է 880.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 670.7 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 120.8 մլրդ դրամով։ Այդ թվում հարկային մասով աճը կազմել Է 100.7 մլրդ դրամ։

ՊԵԿ ղեկվարը նաև նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա գերավճարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանեմատ նվազել է շուրջ 53.3 մլրդ դրամով։ Նրա խոսքերով, այս տարվա հունիս ամսից սկսած գերավճարների դինամիկան ունի շարունակաբար նվազելու միտում։ «2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարը նվազել է 27.6 մլրդ դրամով, հուլիսի 1-ին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47.9 մլրդ դրքմով, սեպտեմբերի 1-ին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 53.3 մլրդ դրամով»,- տեղեկացրեց Դավիթ Անանյանը։




Լրահոս