Արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները սկսել են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները սկսել են նվազել: Այս տարվա օգոստոսին արտերկրից ՀՀ առեւտրային բանկերի միջոցով մասնավոր անձանց անունով փոխանցվել է 160 մլն 460 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդող ամսվա ընթացքում այդ թիվը հասել էր 179 մլն 415 հազար դոլարի (սա վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր):

Միաժամանակ, այս տարվա օգոստոսին դեպի ՀՀ իրականացված փոխանցումները պակաս են 2017թ. օգոստոսի համեմատ. այն ժամանակ էլ ՀՀ էր փոխանցվել 147 մլն 509 հազար դոլար:




Լրահոս