Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները վատթար են: 2006թ. դպրոցի շենքը վերանորոգվել է, սակայն շինարարները ջրհորդաններ չեն տեղադրել, անձրեւներից հետոջուրըլցվել է շենքիհիմքերը, խարխլել այն, վնասել դպրոցի պատերը: Դպրոցի դասարանների մանրատախտակը կիսաքանդ է, մանրատախտակի պոկված կտորները թափված, կուտակված են դասասենյակների մի անկյունում:
Դասասենյակներ կան, որոնց դռները ծակ են, դրանց միջով երեւում է դասասենյակի ներսը: Սակայն միայն նախորդ տարի են քայլեր ձեռնարկվել դպրոցի շենքի պայմանները բարելավելու եւ վերանորոգելու համար: Նշենք, որ այժմ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 212 աշակերտ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ