Ֆրանկոֆոնիայի միջոցառումների օրերին «Զվարթնոց» օդանավակայանը 29 մասնավոր չվերթ է սպասարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրերին չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ, ո՛չ չվերթերի ուշացումներ․ «Զվարթնոց»-ն իր աշխատանքներն իրականացրել է հավուր պատշաճի:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ որոշ ավիաընկերություններ ավելացրել էին իրենց կանոնավոր չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև օդանավերը փոխարինել էին ավելի մեծ տարողության օդանավերով։ Ճիշտ համակարգված աշխատանքների արդյունքում, միայն վերը նշված ժամանակահատվածում սպասարկվել է ավելի քան 1000 հավելյալ ուղևոր։




Լրահոս