«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում գտնվող Հայաստանում բանակից խուսափելը, թերեւս, ամենապարսավելի արարքներից է: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ բանակում չծառայած տղաները պետք է պետական համակարգում աշխատելու հնարավորությունից ուղղակի զրկված լինեն: Բայց կյանքը ցույց է տվել, որ կոնկրետ երաշխավորությամբ որեւէ պաշտոնի նշանակված պաշտոնյաները, նրանց որդիները եւ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ընդ որում, կապ չունի, թե որ իշխանության, խախտում են այդ սկզբունքը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանակում չի ծառայել նաեւ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որդին՝ Աշոտ Աբովյանը: Նա այսօր էլ աշխատում է մաքսային ծառայությունում: Հիշեցնենք, որ հայրը՝ Հովիկ Աբովյանը, 2007-2009 թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետն է եղել, 2009-2014 թթ.` Գուգարքի մաքսատան պետը, որդուն էլ իր մոտ «գործի է տեղավորել»: Թե էլ ինչեր է արել, գուցե ժամանակի ընթացքում պարզվի»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: