Կին սուտ մատնիչը. մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր պաշտոնատար անձանց դեմ իրավապահներին սուտ տեղեկություններ տված քաղաքացիները հայտնվել են դատարաններում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության շրջանում սկսվել է մի իրավիճակ, որ նախկինում ինչ -ինչ խնդիրներ ունենալով տարբեր մարդկանց հետ` նրանց մասին սուտ տեղեկություններ են հաղորդում իրավապահներին, իսկ իրավապահներն էլ, սկսելով քննությունը, որոշ ժամանակ հետո պարզում են, որ քաղաքացիները սուտ են խոսել: Ստիպված են լինում «սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք առաջադրել:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Հասմիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, թե իբր 2012-2015թթ. ընթացքում նպաստ ստանալու եւ նպաստատուների ցուցակից դուրս չմնալու համար ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետ Հովհաննես Հովհաննիսյանին 240.000 դրամ գումար է տվել:

Հիմա իրավապահները քննություն են իրականացնում եւ պարզում, որ նման բան չկա: Ու նոր Հայաստանում առաջին անգամ կնոջ նկատմամբ «սուտ մատնության» հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել կնոջը` Հասմիկ Դանիելյանին:




Լրահոս