Հոկտեմբերի 27-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Գորիս ավտոճանապարհի 0,3-0,4 կմ-ին տեղի է ունեցել սողանք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ին ակտիվացել են սողանքային երևույթներ, ինչի հետևանքով չամփեզրի մոտ 30 մ երկարությամբ հողազանգվածը մոտ 120-150 մ սահել է դեպի ձորը. տուժածներ չկան, առկա է նշված ճանապարհահատվածով երթևեկության վտանգ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: