Այսօր կրկին բողոքի ակցիա է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանվել Գրիգորյանին կալանավորելու կողմնակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են անելու։ Ինչպես հայտնի է՝ նախորդ բողոքի ակցիան տեղի ունեցավ շաբաթ օրը, երբ վաղ առավոտից փակ էր Էջմիածին-Երևան ավտոճանապարհը և երկար ժամանակ այն բացել չէր ստացվում։ Սակայն բողոքի ակցիային միջամտեցին նորընտիր խորհրդարանի մի քանի պատգամավորներ և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որից հետո ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը և ցույցը շարունակել արդեն այսօր, քանի որ դատարանը քննելու է Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու դատախազի միջնորդությունը, որով նա բողոքարկում է Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշումը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ից Արմավիրի մարզում տեղի են ունենում գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին ինչպես Էջմիածին քաղաքի փողոցները, այնպես էլ Երևան-Արմավիր մայրուղին: Նրանք պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:




Լրահոս