«Մեր էրգիր» ռեստորանում հայտնաբերվել է տղամարդու դի. մանրամասներ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյան հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացած 44-ամյա Արմեն Բ.-ն Արտաշատ քաղաքի բնակիչ էր:

«Մեր Էրգիր» ռեստորան է այցելել ընտանիքի հետ միասին, սակայն որոշ ժամանակ անց իրեն  վատ է զգացել, մինչև շտապ օգնությունը ժամանել է, 44-ամյա տղամարդը մահացել է»,-ասաց Ակնաշենի համայնքի ղեկավարը:

Նշենք, որ ոստիկաններն ու քննիչները նշված ռետսորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս