Օգոստոսի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։

Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվանդներին (ցուցակագրվել նախապես) և կկատարի բացառիկ վիրահատություններ։
Ասուլիսի ժամանակ Շուշաննա Սիմոնյանը կներկայացնի
իր ծրագրերը, կտեղեկացնի այն մասին, թե ովքեր կարող են օգտվել բարեգործական հիմունքներով նրա կողմից տրամադրվող բուժօգնությունից, կներկայացնի իր համագործակցության ներկայիս շրջանակները և հետագա անելիքները>։

Օգոստոսի 24-ին Երեւանում Շուշաննա Սիմոնյանը նախատեսում է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նույնպես անցկացնել անվճար խորհրդատվություն և հետազոտություն։ Ցանկացողների ցուցակագրումը և հետազոտությունների անցկացման վայրի ու ժամի մասին պայմանավորվածությունը տեղի կունենա ասուլիսից անմիջապես հետո՝ «Նոյյան տապան»-ում։

Սիրելի լրագրողներ, խմբագիրներ եւ մամուլի այլ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եւ հորդորում ենք ընդունել ռուսաստանաբնակ մեր հայրենակցի՝ Շուշաննա Սիմոնյանի այս առաջարկը եւ օգտվել նրա կողմից անվճար տրամադրվող բուժծառայություններից։ Անվճար է լինելու նաեւ գաստրոէնտերոլոգի և ռևմատոլոգի կողմից անցկացվող հետազոտությունը եւ էնդոսկոպիկ ախտորոշումը։

***

Օգոստոսի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «1. Կառավարությունը արձագանքել է Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման և վերամշակման հայ գործարարի առաջարկին. օգոստոսի 14-ին Ռուբեն Մկրտչյանի կողմից հրավիրված ասուլիսի արդյունքները և հետագա անելիքները։ 2. Ընկերության իրավական խնդիրները և դրանց իրավական պարզաբանումները»։

***

Օգոստոսի 20-ին, ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Վերախմբագրե՞լ Հայոց պատմության դասագիրքը՝ ըստ նոր իրավիճակի» թեմայով:

Բանախոսներն են՝

Լուսինե Առաքելյան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար

Աշոտ Մելքոնյան՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,

Էդիկ Մինասյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դասագրքերի հեղինակ,

Էդիկ Գևորգյան, պատմաբան, դասագրքերի հեղինակ,

Տաթև Սարդարյան, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի պատմության ուսուցիչ,

Լուսինե Խառատյան` Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ




Լրահոս