Վանաձոր քաղաքում շուտով կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հյուպատոսի նստավայր։ Հայաստանում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր Դեսպանի և հյուպատոսի միջև կնքվել է պայմանագիր։ Հայաստանի և Ուկրաինայի կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է համաձայնություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Վանաձոր քաղաքում ունենա հյուպատոսություն:
Հյուպատոսությունը պետք է սպասարկի Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Սակայն դեսպանատունը Վանաձոր քաղաքում չունի շենքային պայմաններ, տարածքի տրամադրման դեպքում այն կվերանորոգվի դեսպանատան միջոցներով։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մտադիր է անժամկետ տարածք տրամադրել դեսպանատանը։ Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մասին է։ Անհատույց օգտագործման իրավունքով դեասպանատանը կտրամադրվի պետական սեփականություն հանդիսացող այս շենքի միահարկ մասնաշենքից 3 մլն 540 հազար դրամ գնահատված արժեքով, 88.48 քառ. մետր չափագրված մակերեսով տարածք։
Ս.Հ.