Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ֆեյսբուքում արձագանքել է իր ծննդյան օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը ծննդյան Մեր տարեդարձի առիթով հղված բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:
Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր օրհնության ու առատ շնորհների մեջ առաջնորդի բոլոր հայորդիների կյանքը` պայծառացնելով այն բազում հոգեշահ և ազգօգուտ իրագործումներով:
Հայցում ենք նաև, որ Տերը Իր Սուրբ Աջով պահապան լինի և անվրդով խաղաղություն ու բարի առաջընթաց պարգևի հայրենի մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին»,- նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: