Ըստ վիճակագրության` անտառային հրդեհների 96%-ը մարդածին է. Էրիկ Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում ահռելի ջանքերի միջոցով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:

Հ.Գ. Ըստ վիճակագրության անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր)»,- գրել է նա:




Լրահոս