ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար ինչպես է հաշվարկվում Ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունը:
Օնիկ Հարությունյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հարությունյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:
ՀՀ պետական եկամուտների նախագահ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հրապարակային պայմանագրով առեւտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ ԱԱՀ վճարողը հարկային մարմին է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն՝ առեւտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: