Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի 3 դպրոցների տնօրեններ ազատվել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ին և 18-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազտավել են աշխատանքից:

Որոշումներում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ն. Դանիելյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Նաիրա Ռուդոլֆի Դանիելյանին 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 174 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծարելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Գ. Ազատյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Գոհարիկ Ռուբիկի Ազատյանին 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 134 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծարելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Արեյանի հետ 2014թ. սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Լիլիթ Դերենիկի Արեյանին 2019 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել «Երևանի համար 181 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծարելով նրա հետ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նշենք, որ դպրոցների տնօրեններն այդ պաշտոնում ընտրվում են հինգ տարի ժամկետով: Վերոնշյալ երեք դեպքերում էլ, փաստորեն, լրացել է տնօրենների պաշտոնավարման ժամկետը:




Լրահոս