Նոյեմբերի 1-ին` ժամը 12.00-ին`Համազգային թատրոնում կկայանա ասուլիս: Թեմա` Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 14-րդ թատերական փառատոնը: Բանախոսներ` փառատոնի տնօրեն Կարո Բալյան, Վարշավայի թատերական ակադեմիայի դերասան Փավեու Բժեշտ (Լեհաստան):
Նույն օրը` ժամը 16.00-ին` Համազգային թատրոնում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որին կհաջորդի «Շեքսպիրի ուրվականները» ներկայացումը:
****
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում» թեմայով։
Նոյեմբերի 1-8-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով։
Բանախոսներ՝
Լուսինե Առաքելյան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար
Նունե Սարգսյան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն
Լուսինե Գրիգորյան՝ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար
***
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Փակ հաստատություններում մարդու իրավունքների լուսաբանման հիմնախնդիրները արդի հայ մամուլում» թեմայով։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտների իրականացրած հետազոտությունների արդյունքները՝ փակ հաստատություններում մարդու իրավունքների լուսաբանման հիմնախնդիրները արդի հայ մամուլում թեմայով։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են 5 առցանց և 5 տպագիր ԶԼՄ-ներում 2017-2018 թվականներին տեղ գտած հրապարակումները, որոնք առնչվում են փակ հաստատություններում մարդու իրավունքներին։
Բանախոսներ՝
Արման Ղարիբյան` հետազոտության ղեկավար
Մարիամ Ավետիսյան` շրջանավարտ-հետազոտող