Նոյեմբերի 12-ի միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին, ժ. 11.00-ն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի սուլիս, որի ընթացքում խոսք կգնա Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքը էկո-գյուղի վերածելու մասին:

Ասուլիսին բանախոսներն են.
1. Armenian future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանը,

2. Հիմնադրամի մամուլի խոսնակ Արամ Չախոյանը,

3. «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը։

Զարգացման և վերակառուցման նախագիծը, համաձայն որի` Լուսագյուղում կմարմնավորվի հայկական նոր գյուղի հայեցակարգը՝ ժողովրդական ավանդույթների պահպանմամբ, իրականացվում է Armenian future բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիմնովին կնորոգվեն գյուղացիների տները, դպրոցը, մանկապարտեզը: Նախագիծը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում ու զարգացում, էներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրում, էկոլոգիապես մաքուր մթերքի արտադրության խթանում, ինչը թույլ կտա Լուսագյուղը դարձնել զբոսաշրջության կենտրոն՝ գաստրոտուրիզմի և էկոտուրիզմի սիրահարների համար, ներառել գյուղը Հայաստանի տուրիստական հիմնական երթուղիներում:

Ասուլիսի ընթացքում կխոսվի արդեն կատարված աշխատանքի և մոտ ապագայում անելիքների մասին։

***

Նոյեմբերի 12-ին Եղվարդ համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկ¬ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տեր¬տեր-յանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստե¬ֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Եղվարդ հա¬մայն¬քի ղեկավար Նորայր Սարգսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Բացման արարողությունը տեղի կունենա Եղվարդ համայնքում, ժամը 12:20-ին։
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Եղվարդ համայնք, Երևանյան փ. 1

***
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Այդ ու՞ր՝ առանց քաղաքական գնահատականի ու

անցումային արդարադատության» թեմայով։

Բանախոս՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

Նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տրված չէ, չի աշխատում անցումային արդարադատության սկզբունքը: Սելեկտիվ արդարադատությունը, դատական իշխանությունների անկախության հադեպ շարունակվող անվստահությունը որոշակի լարվածություն է առաջացրել հասարակական կյանքում: Որտե՞ղ դանդաղեց կամ սխալվեց իշխանությունը, որո՞նք են լուծումները՝ խուսափելու ներքաղաքական հնարավոր ճգնաժամից:

***

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայ-Չինական բարեկամության դպրոցում (հասցեն՝ Երևան Զաքարիա Քանաքեռցու (Սարկավագի) փողոց, 14 շենք) տեղի կունենա «Ճանաչիր Չինաստանը» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Ներկա կլինեն ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:




Լրահոս