Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր գորգ դուրս կգան մեր ներկայացուցիչներից 6-ը:
Երեկ պայքարի մեջ մտած Կարապետ Չալյանը (77կգ) այսօր կպայքարի բրոնզո մեդալի համար: Կարոյի մրցակիցը պարզ կդառնա ափոփիչ գոտեմարտերից հետո:
60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 1/4 եզրափակչի ուղեգրի համար կպայքարի բուլղարացի Ավգուստին Սպասովի հետ:
1/16 եզրափակչում Կարեն Ասլանյանի (67կգ) մրցակիցը կլինի շվեդ Օսկար Էրլանդսոնը:
Մալխաս Ամոյանը (72կգ) 1/16 եզրափակչում կմրցի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:
Ռուբեն Ղարիբյանի (82կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինը:
Այսօր հարթակ դուրս կգա նաեւ մեր «Սպիտակ արջը»` Արթուր Ալեքսանյանը, ով 1/8 եզրափակչում ուժերը կչափի թուրք Չենկ Իլդեմի հետ:
Էդմոն Մարտիրոսյան