ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝
Քլորիդ ծովի ջուր | 2501 |
Ծծումբ ոչ սուբլիմացված | 2503 |
Ցեմենտի կլնիկեր | 252310 |
Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ | 2713 |
Հեղուկ քլոր | 2801 |
Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային | 2802 |
Քլորոսուլֆոնային թթու | 2806 |
Ծծմաթթու, օլեում | 2807 |
Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ | 2808 |
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ.
նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) |
2815 |
Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ | 2828 |
Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. | 2832 |
Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) | 2836 |
Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով | 2849 |
Ածխաջրածնի ածանցիալներ | 2904 |
Բազմակարբոնաթթուներ | 2917 |
Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում | 3102 30 |
Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ | 3901-ից 3907 |