Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային աշխարհում ստեղծված իրավիճակի մասին եւ նշել, որ առաջիկա 2-3 տարիներին ֆուտբոլում կբացառվեն մեծ գումարների հետ կապ ունեցող տրանսֆերները։
«Մոտ ապագայում ես չեմ կարող պատկերացնել, որ կարող են իրականանալ տրանսֆերներ մեծ գումարների դիմաց։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կնվազեն եւ չեն վերադառնա նախորդ մակարդակին առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Այս ճգնաժամը անդրադարձել է բոլոր երկների վրա, եւ ամենայն հավանականությամբ մեզ նոր ֆուտբոլային աշխարհ է սխասվում»,-Ուլի Հյոնեսի խոսքերն է փոխանցում Kicker-ը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 450 հազարը, որոնցից արդեն բուժվել են 114 հազարը։ Գրանցվել է մահացության 21 հազար դեպք։
Էդմոն Մարտիրոսյան