«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ: Արցախից «Փաստի» աղբյուրները նշում են, որ ի թիվս այլ կառույցների, դիտորդական առաքելություն իրականացնողների մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արեւմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները, որոնք ներգրավված են եղել բավականին ներկայացուցչական կազմով: Այնքան, որ, մեր տեղեկություններով, Արցախում իրենց համար խնդրահարույց եւ ընտրողների մեծ թիվ ունեցող բոլոր ընտրատեղամասերում ներկայացված են եղել։
Ընտրությունների վերջում նրանք առանձին կարծիք ու հատուկ զեկույցներ են ներկայացրել՝ հանգամանալից նկարագրելով ընտրական գործընթացների ժամանակ տեղի ունեցած ամեն մի դետալ։
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են Արցախի մեր աղբյուրները, բացի բուն ընտրություններից, արեւմտյան ֆինանսավորմամբ կառույցներն ու անհատները հայկական երկրորդ հանրապետությունում այլ «ծրագրեր» էլ ունեն: Խոսքը Հայաստանում տարվող ու սուր հակազդեցության հանդիպող իրենց «գաղափարների» ակտիվ տարածման մասին է:
Մյուս կողմից, այդ ուժերը նպատակ ունեն Արցախում հակառուսական գիծն առաջ տանել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, թե՛ նախկինում, թե՛ այս օրերին այս անձանց ակտիվության փորձերը Արցախում հանդիպել են առայժմ լուռ, բայց համառ դիմադրության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։