29 տարի առաջ այս օրը Դիեգո Մարադոնան կոկաին օգտագործելու պատճառով որակազրկվեց 15 ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1991 թվականի ապրիլի 6-ին արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան որակազրկվեց 15 ամաով կոկաին օգտագործելու պատճառով ։

Մարադոնայի կարծիքով ՝ թեստի արդյունքները կեղծվել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Անտոնիո Մատարեսեի պահանջով, որն այդ կերպ վրեժխնդիր է եղել ֆուտբոլիստից 1990 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականից կրած պարտության համար:

Արգենտինացին խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել, սակայն ինքնուրույն դոպինգ թեստեր է հանձնել ՝ համոզվելու համար, որ օրգանիզմում խաղերից առաջ թմրանյոիթերի հետքեր չկան:

Մարադոնան Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 91 հանդիպում ` դառնալով 34 գոլի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս