Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արարատի մարզի մի բնակչուհու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Ըստ կնոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս