Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում էր։ Նա հայտնեց, որ արդեն  երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել:

«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:

Նա ուղիղ եթեր էր մտել խոսելու համար հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակման եւ դրանց շուրջ եղած արձագանքերի մասին։ Նա նշեց, թե զարմացած է հատկապես արձագանքներից։

«Սովետական մտածողություն է, երբ  մտածում էին, որ դասատուն չի քնում, զուգարան չի գնում։ Սակայն այդպես չէ»,- ասաց նա:

Փաշինյանը ընդգծեց, թե  տեղի է ունեցել շատ վատ բան, բայց դա վերաբերում է ոչ թե կադրերի բովանդակությանը, այլ դրանք հրապարակողների արարքին:

 




Լրահոս