Հայտնի է` ով է երեկ Կապանում սպանված 29-ամյա երիտաարդը: Վերջինս Կապանի բնակիչ Սասուն Սարգսյանն է, որը նախկինում ազատազրկման դատապարտված չի եղել: Ըստ կապանցիների նա ամուսնալուծված էր : Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները վերջինիս սպանությունը կապում են անձնական խնդիրների հետ եւ փորձում հասկանալ, թե կոնկրետ ինչի արդյունքում սպանեցին Սասունին, որը, ըստ նրա հարազատների, բավականին հանգիստ ու անշառ տղա էր համարվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որԿապան քաղաքի Գ.Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 235-րդհոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)1-ին մասով:
Պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Կապան քաղաքի 29-ամյա բնակիչ է:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում ՝դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է երկու հատ կրակված պարկուճ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատամանրաթելային, դատակենսաբանական համալիր փորձաքննություն: