ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խիստ գործուն մասնակցություն է ցուցաբերում «Ոստիկաններ» հեռուստասերիալին  ոչ միայն տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, համազգեստ տրամադրելու,  այլեւ ստեղծագործական հարցերում: Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա գրեթե ամեն երեկո ՀՀ ոստիկանությանը կից Հասարակական խորհրդի կազմով քննարկում է հեռուստասերիալի սյուժեն, ոստիկանի դրական կերպար ձեւավորելու նպատակով շտկում հերոսների երկխոսությունները եւ անգամ իր հայեցողությամբ է ընտրում դերասաններին: Այս կերպ փորձ է արվում ոստիկաններին նոր իմիջ հաղորդել: Նշենք, որ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ էր նաեւ մանկապղծության կասկածանքով ձերբակալված Սերոբ Տեր-Պողոսյանը:




Լրահոս