Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացին անցել է արգելապատնեշը և ցանկանում է նետվել կամրջից:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության բաժին: Փրկարարների օգնության կարիքը չի եղել:




Լրահոս