Վրդովմունք և խմորումներ՝ ԱԱԾ-ում Արգիշտի Քյարամյանի նշանակման պատճառով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում լուրջ վրդովմունք ու խմորումներ է առաջացրել ԱԱԾ համակարգում։

Տարիներ շարունակ այդ համակարգում ծառայած, տարիներով իրենց կոչում ստանալուն սպասած սպաները ներկայումս հարց են բարձրացնում, թե ինչու պետք է «դրսից պատահական մեկը գա ու դառնա առաջին տեղակալ»։

ԱԱԾ աշխատակիցների վրդովմունքը հասել է մինչև ԱԱԾ տնօրեն, ով, ըստ էության, ևս անակնկալի է եկել այդ նշանակումից։ Նա, սակայն, աշխատակիցներին հանդարտվելու կոչ է արել՝ նշելով, որ նշանակումը քաղաքական որոշում է, և իրենք չեն կարող քննարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս